Ելիսեյան պալատը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե նախագահ Էմանուել Մակրոնը կարող է հրաժարական տալ։
Եվրոպա 1» ռադիոն հայտնել է, որ նախագահի աշխատակազմը հերքել է լուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ռադիոկայանը հաղորդել էր, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է հրաժարական տալու հնարավորությունը՝ հաշվի առնելով աջակողմյան Եվրախորհրդարանի ընտրությունների հաջողությունը։