Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման և անհետացած ինքնաթիռի մյուս ուղևորները մահացել են ինքնաթիռի կործանումից, հայտնում է մալավիական MBC Digital հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Լազարուս Չակվերային։
Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, որում գտնվել է Մալավիի փոխնախագահը։
«Օդանավում գտնվող բոլոր ուղևորները մահացել են հարվածից», - մեջբերում է հրատարակությունը նախագահի խոսքերը։