3 տարի առաջ թոռնիկներիս հետ գնացել էի Հաղթանակի զբոսայգի, այնտեղ կան տարբեր շահումով խաղեր։ Այս մասին ԱԺ-ում խաղային գործունեւթյան կարգավորման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս պատմեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Երեխեքը 1000 դրամ տալիս էինք, շահում էին 200 դրամ, աչքերը չարաճճի ոնց էին փայլում, պապիկ, շահեցին, շահեցին 200 դրամ, ասում եմ՝ տղա ջան, դա խանութում 200 դրամ է, 1000 դրամ տվել ես, 200 դրամ շահել ես, ոնց ես շահել բալա ջան։
Այդտեղ շատ ուժեղ զարգանում էր պատանի խաղամոլ ինստիտուտը։ Եթե այս օրենքը ընդունում ենք, այդ պատանի խաղամոլ ինստիտուտը վերացնում ենք»,- ասաց Աղազարյանը։