Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք` ում մոտ, ինչպես եւ ինչ պայմաններով է դա առաջարկել, եթե ինքը չասի, ես կասեմ, բայց հայտնաբերեք և հարցրեք:
Այս մասին օրվա ամփոփման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2018 թվականին իրեն առաջարկել են դառնալ պատգամավոր:
Այնուհետև Սրբազանն ասաց.
Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։
Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։
Ակնկալիքը մեկն է` Հայրենիք ու Պատիվ»: