Ապրիլի 18-ին, ժամը 15։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հանգստյան գոտու շրջակայքում այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել՝ թվով 10 քոթեջ։