Հետևեք մեզ։

Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը

23:13, 11 հունիս 2024
Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին ժամը 23։15-ի հատվածում ահազանգ է ստացել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ 


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը`մանրամասնելով, որ այս պահին դեպքի վայրում են ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

 

Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ Շինարարների փողոցում կրակոցներ են հնչել, սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։

 

Դեպքի վայրից տեսանյութերը՝ այստեղ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները