Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում հրապարակել է շնորհավորանք Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որին կից քարտեզում Ուկրաինան ներառված է Ռուսաստանի Դաշնության սահմաններում։
«Շնորհավոր Ռուսաստանի օր»,- կից գրել է Մեդվեդևը։
Տեսանյութում հնչում է Ռուսաստանի օրհներգը և ցուցադրվում է Ռուսաստանի քարտեզը՝ Հեռավոր Արևելքից մինչև արևմտյան սահմաններ: Միևնույն ժամանակ, այս քարտեզի վրա Ուկրաինան ներառված է Ռուսաստանի Դաշնության սահմաններում մինչև Լեհաստանի հետ սահմանները։