Հետևեք մեզ։

Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները

10:53, 12 հունիս 2024
Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները

Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Սրբազան շարժման թելեգրամյան ալիքը։

«Պարեկային ծառայությունը նույնիսկ չի զգուշացրել քաղաքացիներին, որ իրենց մեքենաները տեղափոխվելու են այլ վայր: Բաղրամյանում կայանված մեքենաների մի մասը պատկանում է ցուցարարներին, որոնք այս պահին էլ գտնվում են իրենց մեքենաների մոտ: 

Թե ինչու է ոստիկանությունը որոշել նման գործողություն իրականացնել, դեռևս հայտնի չէ: Կա վարկած, որ ժամը 15:00-ին սպասվող հավաքին ընդառաջ նրանք պատրաստում են հատուկ տեխնիկա բերել Բաղրամյան փողոց»,- ասված է հայտարարության մեջ: