ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Fly Arna»-ին հատկացված միլիարդների մասին։
«Խնդրում եմ նշեք՝ ի վերջո քանի միլիարդ հատկացրեցինք այդ նախագծերին և քանի միլիարդ չունենք բյուջեից»,- ասաց Գաբրիելյանը՝ դիմելով նախարարին։
«Ինչ վերաբերվում է «ԱՆԻՖ»-ին, ապա սա մի օրինակ է, որ մենք փորձում ենք հայտնաբերել անարդյունավետ ծախսերը և չշարունակել։ Ցավալի է, որ «Fly Arna»-ի հետ կապված պատմությունը տեղի է ունեցել, բայց ոչ ոք չի ասում, որ այն գործողությունները, որոնք անում ենք, 100 տոկոսով արդյունավետ գործողություններ են։ Պետք է մանրամասն ուսումնասիրենք և դաս քաղենք։ Ճիշտն ասած՝ չեմ հիշում այդ թիվը կոնկրետ, բայց կարող ենք տրամադրել այդ թիվը ձեզ»,- ասաց նախարարը։