Սովորականից շատ շուտ, իմ տեղեկություններով՝ լուսաբացին Նիկոլ Փաշինյանը եկել է ԱԺ։ Հատուկ միջոցառումներ էլ են տեղի ունեցել։ Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Աթոռներն են ստուգել, ջրերն են հավաքել, մեծաքանակ ԱԱԾ և անվտանգության աշխատողներ կան, ասում են՝ դիպուկահարներ կան։ Այդ մարդը վախերի մեջ է ապրում, քանի որ այն, ինչը կատարվում է ՀՀ-ի հետ և այն, ինչ պլանավորում են անել, մեր երկրի համար բախտորոշ է, հասկանում է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է։ Մենք պատրաստ չենք մեր հայրենիքը հանձնել և նվիրաբերել թշնամուն, պայքարելու ենք մինչև վերջ և հասնելու ենք մեր նպատակներին, այլապես ՀՀ-ն գոյություն չի ունենալու»,- ասաց Դանիելյանը։