Հետևեք մեզ։

Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել

16:00, 12 հունիս 2024
Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել
ՄԻՊ-ն անդրադարձել է Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ ահազանգերին:
 
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։
 
Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: