Դասագրքային մոտեցումներով անհնար է առաջ գնալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին։
Դիտարկմանը, թե ինչու՞ սահմանազատման արդյունքում չեն վերադարձվել Բերքաբերի տարածքները, որոնք խորհրդային շրջանում պատկանել են ՀՀ-ին, Փաշինյանը արձագանքեց.
«Ոչ մի բան չի զիջվել, չի փոխանակվել, ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի մմ սակարկման ենթակա չէ։ Այդ տարածքներում սահմանազատում չի արվել»։