Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենց գործառույթն են իրականացնում: Այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ շենքի մոտ ոստիկանութան մեծաթիվ ուժերի առկայության և քաղաքացիների հնարավոր գործողությունների մասին հարցին:
«Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում են, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից, բայց, կարծում եմ նաև, որ ոչ միայն ձեր ասած գործողությունն է իրականացվում, այլև իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ հնարավոր խմբերին և նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,-մեկնաբանեց Փաշինյանը: