Հետևեք մեզ։

Բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվելու. Նիկոլ Փաշինյան

16:23, 12 հունիս 2024
Բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվելու. Նիկոլ Փաշինյան

Բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվել ու չի հանվելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Թե որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ է հայկական կողմը առաջարկել Վայոց ձորի և Սյունիքի հատվաղում սահմանազատում անել, քանի որ ադէբեջանական կողմը պնդում էր, թե իրենց առաջարկն է եղել Տավումից սկսելը, Փաշինյանը պատասխանեց.

«Ձեր ընկալումը էդքան էլ օբյեկտիվ չէ։ Իրենք այդպես են ներկայացնում, ես էլ ասում եմ ճշմարտությունը։ Ինչքան Ադրբեջանի, այդքան էլ Հայաստանի նախաձեռնություն է եղել։ Կարծում եմ՝ այդ թվում Ոսկեպարի անվտանգության ապահովման ամենաարդունավետ միջոցը սահմանազատված սահմանն է, այդ թվում՝ Կիրանց և մյուս գյուղերի։ Մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ։ Մենք նոր սահման չենք ստեղծում, սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, որոշ տեղերում դա ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է»,- նշեց վարչապետը։