Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
«Այսօր, 2024 թ. հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով։ Երեք ժամ պահելուց հետո, առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս, եւ ես ոտքով եկա Հայաստան։ Շնորհավոր լինի Ռուսաստանի օրը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։