Երեկ Բագրատ սրբազանն ասել էր, որ իշխող ուժը 2018-ին իրեն պատգամավոր դառնալու առաջարկ է արել։
Այսօր այդ մասին խոսեց առավել մանրամասն.
«2018-ին Չկալովկա գյուղում Սուրեն Պապիկյանն ինձ առաջարկել է «ԻՄ քայլը» դաշինքով մասնակցեմ ընտրություններին, իրենց ղեկավարն էլ Վեփափառին էր հեռաձայնել։
Ես Սուրեն Պապիկյանին հարցրեցի՝ դո՞ւք ինչ տեսակի պետություն եք ուզում, դուք գաղափարախոսություն չունեք, նա էլ պատասխանեց՝ դե լավ պետություն ենք ուզում»։