Հետևեք մեզ։

Դուրս կգանք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

17:26, 12 հունիս 2024
Դուրս կգանք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Ես վախենում եմ, որ Հայաստանի պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնա։ Այս մասին ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Եթե մեկը ղեկավարում է մի երկիր, որն ունի այն պատմությունը որն ունի, ինչու՞ չպետք է վախենա։ Ես եմ այս ամբիոնից եկել, ասել, որ մեր պետության գոյությանը վտանգ է սպառնում։ Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի փուչիկ դաշինք, որի անդամները գնացել, Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ են ծրագրել։ Դուրս կգանք, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա կարո՞ղ ահետ գնանք:

Գնում ենք դեպի իրական Հայաստան՝ ինքնիշխան, խաղաղ։ Այնտեղ հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը չընկնի»,-ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀԱՊԿ-ը, որի անդամ Բելառուսի մասին խոսել էր նախորդ նիստերից մեկում։