Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, խոսեց ԼՂ կարգավիճակի մասին։
«Կարգավիճակի հարցը մենք տարել ենք մինչև վերջ, մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել այդ օրակարգից, իսկ այն իշխանությունը, որը ձեր ջանքերով ձևավորվել է ԼՂ-ում, ընդհանրապես թաղել է այդ օրակարգը։ ՀՀ այս կառավարությունը իր հայտարարած բոլոր նպատակների հետևից գնացել է։ Այլ բան, որ ճանապարհին, հազար ներողություն, այս հատվածում գոյություն ունեցողների իշխանությունը (նկատի ունի ընդդիմադիրներին-խմբ.), 1998-2018 թվականը հայ ժողովրդին, ԼՂ ժողովրդին խաբել է, ասելով, որ ԼՂ-ի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է։ Դա եղել է անհնարին։
Իրենք, իմանալով, որ դա անհնարին է, լղոզել են, մենք միամտաբար հավատացել ենք դրան, մենք ձեր բերած օրակարգին հավատացել ենք և դա է մեր սխալը։ Դուք չեք հրաժարվում ժողովրդին խաբելու քաղաքականությունից։ Մենք ինչ էլ անում ենք, կիսալացակումած ենք գալիս, մի քիչ ամոթխած ենք գալիս, բայց պարզ ասում ենք։
Դուք բառեր եք ասում, որ ժողովուրդը նայի ասի վայ, ԵԱՀԿ ՄԽ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե։ Ֆեյք է այդ ամեն ինչը, սուտ է ծայրից ծայր։ Դուք 1998-ից ԼՂ հարցը օգտագործել եք մի նպատակի համար, որ Հայաստանում սպանեք, ճնշեք, հարստահարեք՝ ասելով, որ էդ ամեն ինչը անում եք Ղարաբաղի հարցը լուծելու համար։
Ասում եք ԼՂ կարգավիճակ, ինչ կարգավիճակ։ 2023-ի սեպտեմբերին ընդդիմությունը և ԼՂ մեր գործընկերները ինձ մեղադրում էին, որ ես իբր սահմանը փակել եմ, որ ԼՂ ժողովուրդը դուրս չգա։ Դուք և էեր նշանակած իշխանությունը դատարկեք ԼՂ-ն։ Բա որտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էի՝ լսեք, դուք հասկանում եք՝ ինչ եք ուզում անել, դուրս գանք, դուրս գանք, բա որ պատին էիք դեմ տալիս, թե ես չեմ թողնում, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա, բա ԼՂ ժողովուրդը որ ԼՂ-իզ դուրս եկավ, կարգավիճակը որտեղ էր ստանալու։ Մենք իրենց ասել էինք ձևը՝ ինչ անել, դուք էիք, որ զանգում ասում էիք՝ կանեք հակառակը։ Գիտեք ինչի էիք կանչում, որովհետև դուք թքած ունեիք ԼՂ կարգավիճակի վրա։ Ստեղ ցույց էիք անում, 3000-4000 մարդուց ավել չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ ԼՂ ժողովրդը 1998-ից հետո ձեզ պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ, 5000 դրամով ցույցի բերելու համար։ Էս եք դուք։ Նույնը ուզում եք անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմական առաջնորդներ կայսեր տիրապետության ներքո»,- ասաց Փաշինյանը, ինչից հետո իշխանականները ծափահարեցին։