Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում և առավել սկզբունքայինները իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաղրամյան պողոտայում, Պռոշյան և Դեմիրճյան փողոցներում կուտակված մեծաքանակ ուժերին։
«ՀՀ պետական ինստիտուտները պարտավոր են և պետք է իրականացնեն իրենց գործառույթները։ Ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու համար ուժ է գործադրում, ասում են՝ ոստիկանճն չե՞ն դատում։ Մարդուն ինչի՞ պետք է դատեն իր աշխատանքը անելու համար։ Ոստիկանը պետության ողնաշարն է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում և ինչպես նախկինում, առավել սկզբունքայինները իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»,-ասաց Փաշինյանը։