Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։ Ինչպես այնտեղ, այնպես էլ Դեմիրճյան և Պռոշյան փողոցներում կուտակվել են մեծ թվով ոստիկաններ, նրանց շարքերում նաև մարզային ոստիկանության ծառայողներ են։
Նշենք, որ ոստիկանները բռնություններ են գործադրել ցուցարարների նկատմամբ։
Այդ ընթացքում տուժել են նաև իրենց մասնագիտական գործառույթն իրականացնող լրագրողներ և օպերատորներ։