Հետևեք մեզ։

Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են, իմ կողքին էր, հիմա չկա. Բագրատ Սրբազան

19:05, 12 հունիս 2024
Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են, իմ կողքին էր, հիմա չկա. Բագրատ Սրբազան

Ոստիկանները բերման են ենթարկել Աբրահամ Գասպարյանին: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը

 

«Դու ինձ ասում էիր՝ փարաջադ հագդ չլիներ, կտանեինք, դե հաշվի՝ փարաջաս հագս չի։ Քո ուսադիրներն էլ չլինեին, մենք կտանեինք։ Հայհոյանք տվող ոստիկաններին էլ ուզում եմ փողոցներում տեսնել, տո այ վախկոտներ։ Աբրահամ Գասպարյանը ձեզ ինչ է արել, որ բերման ենթարկեցիք։

Գողացել եք, առևանգել եք մարդկանց։ Գիտեմ, որ Աբրահամն իմ կողքն էր, իսկ հիմա չկա, իրավապաշտպաններին խնդրում եմ զբաղվել այդ հարցով»,-ասել է Սրբազանը։