Ըստ մեր տեղեկությունների՝ նա թաքնվել է Կառավարության շենքում ու հիմա մենք գնալու ենք այնտեղ ու պատասխան պահանջենք այս ապօրինության համար: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ սրբազանը` նկատի ունենալով Փաշինյանին և ոստիկանության գործողությունները։
Ըստ Սրբազանի` Փաշինյանը վախեցած է.
«Այդ մարդն ամբողջ օրերին պետք է փախուստի մեջ լինի, եթե այնտեղից էլ փախնի, վստահ եմ, որ ամառանոց չի գալու, որովհետև վախեցած է»։