ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրել է.
«Փորձ արվեց իրականացնել ընդդիմության կամ Ռոբերտ Քոչարյանի, ինչո՞ւ ոչ` Սերժ Սարգսյանի և նրանց անձնական խմբակցությունների երազանքը։
Մի նախկին հոգևորականի ղեկավարությամբ սադրանք կատարվեց, անօրինական գոծողություններ ոստիկանների նկատմամբ և կոչ արվեց հարձակում գործել պետական պահպանության տակ գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի ուղղությամբ։
Բագրատի և նրա տերերի սիրտը արյուն է տենչում դեռևս շատ վաղուց, քանի որ նրանց միակ նպատակը ոչ թե հայրենասիրական մղումներն են, այլ միայն մեկ բան` արյուն թափել և Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նույնականացնել Մարտի 1 իրականացրած ոճրագործների հետ։
Դա Չի լինելու և այս արկածախնդրությունն ավարտվելու է, ոչ մի կերպ չեք կարողանալու մեզ նույնակացնել ձեզ նման ոճրագործների հետ։
Այլևս չեմ կարող ասել հարգելի ընդդիմադիրներ, կասեմ ընդամենը, դուք փողոցային խուժան եք `ղեկավարվող մի անաստված տերտերի կողմից։
Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է և յուրաքանչյուր գործողություն ստանալու է ՀԱՄԱՐԺԵՔ պատասխան` անկախ տարբեր մարդկանց վերաբերմունքից»։