Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանն ընդունել է հակաճգնաժամային խորհրդի անդամներին

10:33, 19 ապրիլ 2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է հակաճգնաժամային խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:


Քննարկվել են 2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:


Նախագահ Հարությունյանն իր խոսքում կարևորել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը: