Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ փրկարարները նրան տեղափոխել են բժշկական կենտրոն

00:38, 13 հունիս 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ փրկարարները նրան տեղափոխել են բժշկական կենտրոն

Հունիսի 12-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուխտագնացներից մեկի (Ա. Ա., ծնված 1976 թ.) ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ում փրկարարները մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները Մ. Մ.-ին մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, վերջինս փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները