Կառավարության նիստ տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով երկիրը վերածել են աղետի»,-ասել է նա։
Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Գաօնիկ Դանիելյանը հաղորդել է, որ Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է ուրբաթ։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստը ժամը 11:00-ի փոխարեն տեղափոխվել էր ժամը 9:00-ի, սակայն մինչ այս պահը նիստի մասին որևէ տեղեկություն չկա։