Անընդունելի է ձեռքի (դաստակի) էական վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Նախ, որևէ մեկը չի կարող պնդել (թեև Հ1-ը դա անում է), որ քաղաքացին նռնակը ուզում էր նետեր ոստիկաննների ուղղությամբ։ Մենք չգիտենք, թե ինչ էր ուզում քաղաքացին աներ նռնակի հետ, կարող է մտքին պարզապես դեն նետելն էր։
Երկրորդ` քաղաքացին պարտավոր չէր իմանալ, թե ինչպես պետք է, կամ ինչպես պետք չի վարվել դեռևս չպայթած նռնակի հետ։
Երրորդ (ու ամենակարևորը)` քաղաքացին նման իրավիճակում չէր հայտնվի, եթե լուսաձայնային նռնակները կիրառվեր ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգով՝ պահպանվելով կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն 2,5 մետր հեռավորությունը»,- գրել է նա։