Ազգային ժողովում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ասաց, որ նա ստում է։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե երեկ պատգամավորները ԱԺ շենք մուտքի խնդիր չեն ունեցել։
«Դու ես ստում, գնա ստեղից, իջի ամբիոնից, դու ստեղ գտնվելու իրավունք չունես, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողի, իջի, գնա»,- դիմելով Օհանյանին՝ ասաց Սիմոնյանը։
Օհանյանը հակադարձեց Սիմոնյանին․ «Ես Դուք եմ ասում, անձամբ ինձ չէին թողնում, ձեր պատգամավորները վկա, հիվանդ են»։
Սիմոնյանը առանց խոսափողը միացնելու արձագանքեց՝ «Արան էլ ես դու, հիվանդն էլ ես դու»։