Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելությում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ: Նման բոլոր դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը։ Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը ոստիկաններին ասել է՝ հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց քարանետում է կազմակերպել ոստիկանների ուղղությամբ այդ նույն մարդը։
Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի։ Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության։
Երեկ ինձ նկար էին ցույց տալիս, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա։ Քաղաքացին վիրահատվել է, ձեռքի մատներից 3-ը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։ Բայց նաև տեսանյութերի ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքն է գետնից վերցրել ոստիկանների նետած հատուկ միջոցը և որը պայթել է ձեռքի մեջ։ Եթե չվերցներ, նման բան տեղի չէր ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։