Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ դա տեղի կունենա, կորոշենք։ Հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի։ ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ստիպված եմ լինելու ինչոր առումով»,- ասաց Փաշինյանը։