Հետևեք մեզ։

Այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան

11:35, 13 հունիս 2024
Այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան


Արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին Աժ-ում եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


«Ես պետք է Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն։ Հայտարարում եմ, որ ՀՀ-ից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ ընդհանրապետ Բելառուս չի այցելի»,- ասաց նա։


Փաշինյանն ասաց, թե  ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը կարող է տեսականորեն փոխվել, եթե կա՛մ Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կա՛մ Լուկաշենկոն ՀՀ ժողովրդին ներողության այնպիսի խոսքեր ասի, որոնք ՀՀ ժողովրդի համար կլինեն ընդունելի։