Հետևեք մեզ։

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը․ Վազգեն Մանուկյան

11:42, 13 հունիս 2024
Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը․ Վազգեն Մանուկյան

Ազգային ժողովրդական միության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել․

«Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը  պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։
 
Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:
 
Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։
 
Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։
 
Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը»: