Այո, Հայաստանը 2020-ից առաջ և հետո ամեն ինչում, ինչի կարիք ունեցել է ԼՂ-ն, ՀՀ կառավարությունը տվել է, միայն 2020-ից հետո մեկ միլիարդ դոլարից ավելի գումար ենք տվել ԼՂ-ին։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի անհրաժեշտություն ունեցել են , ստացել են, բայց ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին։ Սա այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներին աուդիոմեսիջներ էին ուղարկում լրագրողների միջոցով, կանացի և տղամարդու բամփ ձայներով ասում էին՝ «մենք, կղերաֆեոդալական օրհնություն ստացած էլիտայի ներկայացուցիչներս․․․»։
Քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին։ Հիմա ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անեն, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեց ՀԱՊԿ-ին։ Ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային, դուք ՀՀ-ում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված և սնվող լեգիտիմության առաջ դուք անզոր եք»,- ասաց Փաշինյանը։