Հետևեք մեզ։

ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել, հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը. Արցախի իշխանությունների հայտարարությունը

13:47, 13 հունիս 2024
ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել, հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը. Արցախի իշխանությունների հայտարարությունը

 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ, 

Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։ 

Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել: 

Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։ 

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»: