Հետևեք մեզ։

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

14:31, 13 հունիս 2024
Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,-ասել է Պեսկովը, ապա հավելել. «Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»։