ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Սրանց ստախոսությունն ու անբարո վարքը սահման չունի։ Այսօր Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ պատգամավորների համար բոլոր մուտքերը բաց են եղել, մենք ստում ենք։ Այնինչ այս գրությամբ երեկ տեղեկացրել են, որ գործելու է միայն Բաղրամյանի մուտքը։
ՔՊ-ականները ճողոպրել են Դեմիրճյանից․․․․
Սրանք ի՜նչ ընտանիքներից են, էս ի՜նչ դաստիարակություն ու արժեհամակարգ է․․․
Ու հանձնարարությամբ է բնականաբար նամակը հղվել պատգամավորներին։ Ու բաց ճակատով, եթերով ՍՏԵԼ։
Երեկ ԱԺ-ում ռազմական դրություն էր, ողջ բակը լցված էր ՆԳ և ԱԱԾ հատուկ նշանակության, դիմակավորած ստորաբաժանումներով, զենքերով տարատեսակ․․․ամեն ծառի տակ մի ջոկատ․․․
ՔՊ-ականները ճողոպրել են Դեմիրճյանից․․․․
Եղեք արդար, եղեք ժողովրդի կողքին, մի ստեք, մի դավաճանեք և ժողովրդից ՎԱԽԵՆԱԼՈՒ բան չեք ունենա»։