Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

14:16, 13 հունիս 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տուժած Լ. Պ.-ին (ծնված 1974 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները