Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները երեխա ունեցե՞լ են, որքա՞ն գումար եք հատկացրել և հատկացնում, որպեսզի իմանաք՝ պատվաստված մարդիկ ոնց են։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Այս հարցից հետո դահլիճում աղմուկ սկսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը նշեց՝ երբ կարևոր հարց ես բարձրացնում, աղմուկ է բարձրանում։
«Ես չեմ կրկնի շատ շահարկվող, ձեր կողմից նշված կեղծ եզրույթները, հարյուր-հազարավոր կանանց տվյալները ցույց են տվել, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն ազդել կանանց վերարտադրողական առողջության վրա, այլ նաև հակառակը, կան նաև ուսումնասիրություններ՝ ինչպիսի վնաս է հասցրել Քովիդ-19 ոչ միայն վերարտադրողական, այլ նաև սրտանոթային առողջությանը»,- ասաց Ավանեսյանը։