Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրություն ունեն լուրջ էմոցիոնալ սթրեսի նկատմամբ։ Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այս հարցը։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասաց Անատոլի Գլազը։
Նա ընդգծեց, որ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։