Հետևեք մեզ։

Հետևում ենք Երևանում ընթացող ցույցերին. ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության մասին

18:23, 13 հունիս 2024
Հետևում ենք Երևանում ընթացող ցույցերին. ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել երեկ Երևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ.

 

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել  քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։