Հայաստանի, հայ ժողովրդի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում մեզ համար միշտ առաջնահերթ են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկսյացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` այդ հայտարարությունները կառուցվել են հավասարության, տարածաշրջանում իրավիճակի բարդության ըմբռնման ու փոխադարձ շահերի հիման վրա:
«Ես հասկանում եմ, որ շատերն են ցանկանում դրանք տապալել, շատերն են շատ բան արել երկկողմ հարաբերությունները վնասելու համար, բայց կարծում եմ, որ Ռուսաստանն իր բաց սրտով ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն։ Չնայած որ մեզ հասցեագրվել են նույնիսկ շատ ոչ ադեկվատ, երբեմն ծայրահեղ վիրավորական հայտարարություններ, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խաթարելուն ուղղված ապակառուցողական քայլեր»,- ասել է Զախարովան:
«Մենք Հայաստանի հետ միշտ բարեկամ կլինենք, կզարգացնենք հարաբերությունները. խոսքը երկու ժողովուրդների և երկրների մասին է»,-եզրափակել է նա: