Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանըէ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։
Մանուկյանի գործով պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին՝ կբողոքարկեն դատավճիռը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամսահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։