Հետևեք մեզ։

Մաղթում եմ, որ այն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, ձեր երկրներում տեղի ունենա, նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի ձեր երկրներում. Սրբազանը՝ միջազգային հանրությանը

21:12, 13 հունիս 2024
Մաղթում եմ, որ այն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, ձեր երկրներում տեղի ունենա, նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի ձեր երկրներում. Սրբազանը՝ միջազգային հանրությանը

Երեկվա բռնաճնշումները չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք։ Ոչ մի բան էլ դուք չունեք։ Դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք։  Այս մասին իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։

 

«Դուք միայն սպասում եք պատեհ առիթի, որ ամեն ինչ ծառայեցնեք ձեզ, ձեր տակը միայն փող է դրած ու դուք միայն ցանկանում եք, որ այս շենքի պատերից ներս մի աթոռ ունենաք։ Դուք ո՞վ եք ու ընդհանրապես, ի՞նչ եք։

 

Սա վերաբերում է նրանց, որոնք ծպտուն չեն հանել ու նրանց, որոնք լղոզված ինչ-որ բաներ են ասել»,-ասաց Սրբազանը։

 

Անդրադառնալով ոստիկանական գործողություններին՝ Սրբազանն ասաց. «Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք։ Արհամարեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Այն ոստիկանները, որոնք խոշտանգում են մարդկանց ու ամենավերջին հայհոյանքները տալիս, դրանք խուլիգաններ են։ Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն»։

 

Սրբազանն իր խոսքում դիմեց նաև միջազգային հանրությանը. «Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա։ Թող այս նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի նաև ձեր երկրներում։ Առաջին անգամը չէ, որ դուք կեղծում եք, ձեր ճորտն էլ ծառայում է ձեզ համար»։