Երկվություն կա իմ մեջ, ի վերջո հոգևորական ծառայության իմ կոչումը լրիվ ուրիշ աստճանի վրա է, ուրիշ միջավայրում։ Այս մասին օրն ամփոփելիս ասաց Բագրատ սրբազանը:
«Անսովոր է այն միջավայրը, որում հայտնվել եմ, անսովոր է այն բառապաշարը, որը ցավոք հաճախ գործածում եմ ու դրա համար պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ։Եվ այդ երկվությունն անընդհատ բախվում է իմ մեջ»,-ասաց նա: