Հետևեք մեզ։

Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր ավանը պետք է դուրս գա, ուզում եմ ամբողջ շարժումը վերադասավորել. Բագրատ Սրբազան

22:43, 13 հունիս 2024
Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր ավանը պետք է դուրս գա, ուզում եմ ամբողջ շարժումը վերադասավորել. Բագրատ Սրբազան

Վաղվանից կամ այս գիշերվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

 

Նա նշել է՝ առաջիկա օրերին պետք է հանդիպումներ ունենա տարբեր քաղաքական ուժերի հետ։ 

 

«Ես ուզում եմ մեր ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և շարժումը հասցնել հաղթական ավարտի»,-ասել է նա։