ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն ավելի ամրապնդելու մեր մտադրությունը», – նշվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Վերմային կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։