Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն երկրում իշխանության ղեկին է։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայան։
«Նա իրավացի է; Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին այնպես, ինչպես դավաճանել է Ուկրաինային։ Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ»,-գրել է նա։