Հետևեք մեզ։

Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ

09:02, 14 հունիս 2024
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ

 

Հաղորդումներ

Աշխարհ

Առողջապահություն

Քաղաքականություն

Տնտեսություն

Հասարակություն

Ազգային անվտանգություն

Իրավունք

Հետաքննություն

Բանակ

Իրավիճակը սահմանին

Լեռնային Ղարաբաղ

Արտակարգ դրություն

Մարզեր

Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա

Սփյուռք

Մշակույթ

Սպորտ

Տարածաշրջան

 

Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ

Քաղաքականություն

09:5914 Հնս, 2024

Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 154 դեպք և 72․82 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:

 

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

 

ավտոտեխսպասարկում և (կամ) ավտոլվացման, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք.

ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք.

ծխախոտի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք.

կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․5 մլն դրամ տուգանք.

կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․16 մլն դրամ տուգանք.

հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․43 մլն դրամ տուգանք.

մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2․4 մլն դրամ տուգանք.

մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 4․5 մլն դրամ տուգանք.

տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․86 մլն դրամ տուգանք։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

Վերլուծական

Ամենաընթերցվածները