Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 15 կմ։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե՛ հեծանիվը։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն [email protected] էլ. հասցեով»,-գրել է նա։