ՀՀ ՊՆ-ն հերքեց, իսկ թե Ադրբեջանը կարող է ստեղծել ագրեսիայի հիմք, կարծում եմ՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում ճեպարզույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ ՊՆ-ն այս օրերին հանդես է գալիս ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների հերքմամբ առ այն, որ հայկական ԶՈՒ-ն կրակ չի բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ և հարցին՝ կարո՞ղ է Ադրբեջանը ագրեսիայի հիմք ստեղծել։
«Կրակոցներ, հերքված փաստեր, հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմը ճշտի, թե ինչ բնույթի կրակոցներ են եղել։ Մենք էլ պետք է ճշտենք, եթե կրակոցներ եղել են։ Ես համոզված եմ՝ կրակոցներ չեն եղել, կրակոցներ միշտ կարող են լինել նույնիսկ լիակատար խաղաղության պայմաններում, կրակոցներ, որոնք հրահրված չեն, զինվորական է, կարող է խմել է, մի հատ կրակել է, ոչ մեր կողմից։ Պետք է հիմք ընդունել ՊՆ-ի հերքումը, շարունակություն չի ունեցել չէ՞, նշանակում է՝ հակառակ կողմին բավարարել է հերքման փաստը»,- ասաց Քոչարյանը։